Վաշինգտոնը ոչ մի վկայություն չի տեսնում այն բանի, որ Անկարան ինչ-որ կերպ փոխել է իր կուրսը ռուսական զենիթահրթիռային C-400 համակարգերի ձեռքբերման տեսանկյունից: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆֆմանը դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ կարճ հանդիպման ժամանակ:
«Մենք ոչ մի ապացույց չունենք, որ նրանք փոխել են իրենց կուրսը և փորձում են շարժվել այլ ուղղությամբ»,-հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը:
2017թ. սեպտեմբերին Ռուսաստանը հայտարարեց Թուրքիայի հետ 2,5 մլրդ դոլար արժողության C-400 համակարգերի վերաբերյալ պայմանագիր կնքելու մասին: Պայմանագիրը ենթադրում է թուրքական կողմին արտադրական տեխնոլոգիաների մասնակի փոխանցում: Առաջին մատակարարումներն սկսվել են հուլիսի 12-ին:
Ռուսական C-400 համակարգեր գնելուն դեմ են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն: Սպիտակ Տունը բազմիցս հայտարարել է, որ ռուսական համալիրների ձեռքբերումը շարունակելու դեպքում ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ստեղծման նախագծին Թուրքիայի հետագա մասնակցությունը կդառնա անհնարին:
Ֆրանսիան և ևս 14 երկիր կոչ են արել ճանաչել Պաղեստինը որպես պետություն
Ֆրանսիան և ևս 14 երկիր կոչ են արել ճանաչել Պաղեստինը որպես պետություն սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում։ Այս մասին նշվում...