Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է, և բնական է, որ նրա համար պայքարում են ամենահեղինակավոր ակումբները:
Նեյմարը 2013-2017 թվականներին հանդես է եկել «Բարսելոնայում», այնուհետև տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ: Նեյմարի համար պայքարում «Ռեալը» ֆավորիտ է, քանի որ ՊՍԺ-ն կատալոնական ակումբի հետ վատ հարաբերություններ ունի, այդ իսկ պատճառով Նեյմարին չի ուզում վաճառել «Բարսելոնային»:
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին անմասն չմնաց և նա նույնպես միացել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի բանակցություններին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Մեսսին զանգել է բրազիլացուն ու խնդրել նրան չտեղափոխվել «Ռեալ», այլ վերադառնալ «Բարսելոնա»:
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմի Մասթերսի երրորդ փուլ
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմում ընթացող «Մասթերս»-ի երրորդ փուլ, հայտնում է Sovsport.ru-ն։ Խաչանովը հաղթահարել է...