Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ավարտվել է շախմատի աշխարհի երիտասարդների առաջնությունը։
Հայաստանը ներկայացնող շախմատիստ Շանթ Սարգսյանը դարձել է առաջնության փոխչեմպիոն:
Մրցաշարի վերջին՝ 11-րդ տուրում, մեր շախմատիստը սև խաղաքարերով առավելության է հասել իսպանացի Ռուիզ Սանտոսի նկատմամբ և 11 հնարավորից հավաքելով 8,5 միավոր՝ դարձել աշխարհի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արամ Հակոբյանը 8 միավորով նվաճեց ԱԱ-ի բրոնզե մեդալը: Աշխարհի չեմպիոն դարձավ Ուկրաինան ներկայացնող Եվգենի Շտեմբուլիակը:
Չեմպիոնների լիգա․ հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ն
Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ինտեր» (Իտալիա) հանդիպումն ավարտվել է ֆրանսիական թիմի հաղթանակով՝ 5։0 հաշվով։ Մյունխենի «Ալյանս...