• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Հունիս 2025 04:21
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Դադիվանքի բացառիկ որմնանկարներն ու խաչքարերը

Դադիվանքի համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները

Մշակույթ,
13 Հուլիս 2019 10:31
ShareShareShare
Դադիվանքի բացառիկ որմնանկարներն ու խաչքարերը
telegram

Արցախի պատմության մի ահռելի ժամանակաշրջան է իր մեջ ընդգրկում Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին գտնվող Դադիվանքի վանական համալիրը։ Այն ունի նաև այլ անվանում ` Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։
Ավանդության համաձայն` Թադևոս առաքյալի աշակերտ սուրբ Դադին քրիստոնեություն է քարոզել Քարվաճառի շրջանի բնակչությանը։ Սակայն I դարում նրան քարկոծելով սպանել են, հավատացյալները հողին են հանձնել Դադիին։ Արդեն IV դարում, քրիստոնեության ընդունումից հետո նրա գերեզմանը ուխտատեղի է դարձել։ Կառուցվել է դամբարան, որտեղից էլ հենց սկիզբ է առնում վանական համալիրը։

V դարից հիշատակվում է որպես եպիսկոպոսանիստ։ Ավերվել է արաբական արշավանքների ընթացքում։ XIIդ. սելջուկների ասպատակումների ժամանակ ամրոցի դեր է կատարել։ Այդտեղ էր Առանշահիկ-Վախթանգյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Համալիրի ներկայիս պահպանված շենքերը պատկանում են XII-XIIIդդ.։Կաթողիկեն կառուցել է Վախթանգի կինը` Արզուխաթունը XIIIդ-ում: Եկեղեցու արևմուտքից երկհարկանի զանգակատունն է, որի խորշում են վանքի առաջնորդ Աթանասի` 1283թ.-ին կանգնեցրած երկու բարձրարվեստ խաչքարերը։
Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։ Գտնվել է նաև մեկ այլ դամբարան, որը հայկական քրիստոնեական ավանդույթներին բնորոշ չէ. այնտեղ թաղված մարդը նստած է աթոռին, վերջինս այժմ Ստեփանակերտի թանգարանում է։ 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները՝ ի դեմս սուրբ Դադիի միանավ վանքի։

Կաթողիկեին կից է թաղակապ գավիթով, ուղղանկյուն բեմով երկրորդ եկեղեցին։ Համալիրի հյուսիսային մասում են մեծությամբ աչքի ընկնող միանավ եկեղեցին և նրան արևմուտքից կից գավիթը (XIIIդ.)։ Հարավում առանձին կանգնած է փոքր գմբեթավոր եկեղեցին։ Համալիրի հարավային մասում վանքի օժանդակ կառույցների խումբն է` չորս սյուներով ժամատուն (1224թ.), նրան կից խոհանոցով սեղանատուն, հյուրատուն, գրատուն և սենյակներ։ Հարավ-արևմտյան մասում Հասան-Ջալալի ապարանքն է, առաջին հարկում` հնձանն ու մառանը։ Համալիրի կազմում կան նաև մատուռներ և խաչքարեր։ Կառույցների որմերը հարուստ են արժեքավոր արձանագրություններով։
Համալիրի որոշ շինություններ վերանորոգվել են, տաճարն արդեն գործում է։ Պատերը մաքրված են, նրանցից երկուսը զարդարում են XIII դարի որմնանկարները, որոնք երկար ժամանակ թաքնված են եղել մրի տակ։
Մրից և փոշուց մաքրվելուց հետո տեսանելի դարձան Դադիվանքի պատերի երկու բացառիկ որմնանկարները: Հեղինակն այն նկարելիս օգտագործել է հատուկ կարմիր գույնի ներկ, որը ստացվում է սնդիկը մշակելու արդյունքում: Այն բավականին թունավոր է, բայց այդ գույնը վառ է և առանձնահատուկ շքեղություն է հաղորդում որմնանկարներին:
Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացումից հետո նկատվում է զբոսաշրջիկների հոսքի աճ դեպի Դադիվանք:

telegram

Առնչվող Նորություններ

Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը

Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը

31 Մայիս 2025 18:55

«Պուշկին Ֆեստ» փառատոնը, որը նվիրված է մեծ ռուս բանաստեղծի ծննդյան 226-ամյակին, հունիսի 6-ին կանցկացվի Երևանի Սիրահարների այգում, հայտնել է Հայաստանում...

Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնի արտիստները ելույթ կունենան Երևանում

Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնի արտիստները ելույթ կունենան Երևանում

29 Մայիս 2025 11:41

Երևանում ամենամյա բալետի փառատոնում (հունիսի 6-13) ելույթ կունենան Մոսկվայի «Բոլշոյ», Սանկտ Պետերբուրգի Մարիինյան և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի...

Մահացել է հայ օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանը

Մահացել է հայ օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանը

28 Մայիս 2025 23:43

Բոստոնում 91 տարեկան հասակում մահացել է Սպենդիարյանի անվան Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, հայկական և վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ...

Տեղի կունենա Գագիկ Գինոսյանի հեղինակած «Խնգահոտ Էրգիր» ներկայացումը

Տեղի կունենա Գագիկ Գինոսյանի հեղինակած «Խնգահոտ Էրգիր» ներկայացումը

25 Մայիս 2025 14:38

Հունիսի 3 ին` ժամը 19:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հեղինակած...

Կաննի La Cinef-ում Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմը մրցանակ է շահել

Կաննի La Cinef-ում Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմը մրցանակ է շահել

24 Մայիս 2025 23:50

Ռեժիսոր Նատալյա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմը Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի La Cinef պաշտոնական մրցութային ծրագրում գրավել է երրորդ մրցանակը,...

Կաննի կինոփառատոնի ժամանակ հոսանքն անջատվել է

Կաննի կինոփառատոնի ժամանակ հոսանքն անջատվել է

24 Մայիս 2025 17:19

Կաննի փառատոնի ծրագիրն ընդհատվել է Ֆրանսիայի ծովափնյա Ալպերի դեպարտամենտում էլեկտրաէներգիայի անջատման պատճառով, հայտնում է BFM TV-ն: Կաննում և հարևան քաղաքներում...

Ավելին
  • Լուրեր
Չեմպիոնների լիգա․ հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ն

Չեմպիոնների լիգա․ հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ն

01 Հունիս 2025 01:04
Ռուսաստանը լքում է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը

Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են քվոտայով աշխատող միգրանտներին ազատել ռուսաց լեզվի քննությունից

01 Հունիս 2025 00:09
Երևանում մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախման հետևանքով կա տուժած

Երևանում մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախման հետևանքով կա տուժած

31 Մայիս 2025 23:06

Արամ Ա-ն Հունաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը ողջունել է Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը

31 Մայիս 2025 22:56
Իսրայելի բանակը հաստատել է «Համասի» ռազմական թևի առաջնորդ Սինվարի սպանությունը

Իսրայելի բանակը հաստատել է «Համասի» ռազմական թևի առաջնորդ Սինվարի սպանությունը

31 Մայիս 2025 22:21
Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը

Կեղծ փաստաթղթերով փորձել են Հայաստան ներմուծել 190 ցուլ․ ՍԱՏՄ

31 Մայիս 2025 21:37
Կրասնոգորսկի արդյունաբերական շենքում հրդեհ է բռնկվել

Կրասնոգորսկի արդյունաբերական շենքում հրդեհ է բռնկվել

31 Մայիս 2025 21:22
Ավետիք Չալաբյանի կինն ու պաշտպանը հանդիպել են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչության հետ

«Հայաքվե»-ն դիմել է դատախազություն՝ եկեղեցու մասին Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ

31 Մայիս 2025 20:45
Հայ-ամերիկյան Dave’s Hot Chicken-ը պատմական գործարքով ձեռք է բերվել 1 միլիարդ դոլարով

Հայ-ամերիկյան Dave’s Hot Chicken-ը պատմական գործարքով ձեռք է բերվել 1 միլիարդ դոլարով

31 Մայիս 2025 19:42
Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը

Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը

31 Մայիս 2025 18:55
Կուրսկում փնտրում են առնվազն 200 մարդու, ովքեր անհետացել են Ուկրաինայի ներխուժումից հետո

Կուրսկի մարզի 576 բնակչի գտնվելու վայրն անհայտ է. Հինշտեյն

31 Մայիս 2025 18:33
Ուկրաինայի պատերազմից հետո Արևմուտքի կողմից Վրաստանի նկատմամբ ճնշումն աճել է. Կավելաշվիլի

Ուկրաինայի պատերազմից հետո Արևմուտքի կողմից Վրաստանի նկատմամբ ճնշումն աճել է. Կավելաշվիլի

31 Մայիս 2025 16:42
Իլոն Մասկը Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում ամեն օր թմրանյութեր է օգտագործել. ԶԼՄ

Իլոն Մասկը Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում ամեն օր թմրանյութեր է օգտագործել. ԶԼՄ

31 Մայիս 2025 16:16
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր

31 Մայիս 2025 15:57
Աբխազիայում կբացվի Ռուսաստանի ռազմածովային ուժերի բազա

Աբխազիայում կբացվի Ռուսաստանի ռազմածովային ուժերի բազա

31 Մայիս 2025 15:48
Իրանի արտգործնախարարն առաջարկել է իսրայելցիներին ուղարկել Գրենլանդիա

Իրանը կտրականապես մերժել է Արևմուտքի պահանջները

31 Մայիս 2025 15:31
ԶԼՄ-ն պարզել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Փաշինյանի գրառումներին չարձագանքելու պատճառը

ԶԼՄ-ն պարզել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Փաշինյանի գրառումներին չարձագանքելու պատճառը

31 Մայիս 2025 15:00
Շան պատճառով վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ վրաերթի են ենթարկվել մայր ու որդի․ ՀՀ ՆԳՆ

Շան պատճառով վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ վրաերթի են ենթարկվել մայր ու որդի․ ՀՀ ՆԳՆ

31 Մայիս 2025 14:32
Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը բռնազավթել և հայաթափել է Արցախը․ Գարեգին Երկրորդ

Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը բռնազավթել և հայաթափել է Արցախը․ Գարեգին Երկրորդ

31 Մայիս 2025 14:13
Ռուսաստանի հայերի միությունը դատապարտել է Փաշինյանի գրառումները Հայ Առաքելական եկեղեցու վրա

Ռուսաստանի հայերի միությունը դատապարտել է Փաշինյանի գրառումները Հայ Առաքելական եկեղեցու վրա

31 Մայիս 2025 13:51
Իշխող կուսակցության պատգամավորները գործուղումների ժամանակ բյուջեի հաշվին մնում են բարձրակարգ հյուրանոցներում․ ԶԼՄ

Իշխող կուսակցության պատգամավորները գործուղումների ժամանակ բյուջեի հաշվին մնում են բարձրակարգ հյուրանոցներում․ ԶԼՄ

31 Մայիս 2025 13:22
Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

31 Մայիս 2025 12:34
Սամվել Շահրամանյանին կանչել են հարցաքննության, գործը թեժ փուլում է․ ԶԼՄ

Սամվել Շահրամանյանին կանչել են հարցաքննության, գործը թեժ փուլում է․ ԶԼՄ

31 Մայիս 2025 11:59
Իրավապաշտպանները Փաշինյանին մեղադրել են Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ

Իրավապաշտպանները Փաշինյանին մեղադրել են Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ

31 Մայիս 2025 11:18
Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

31 Մայիս 2025 10:21
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 31-ին

31 Մայիս 2025 07:43
Չեմպիոնների լիգա․ հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ն
Սպորտ

Չեմպիոնների լիգա․ հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ն

01 Հունիս 2025 01:04

Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ինտեր» (Իտալիա) հանդիպումն ավարտվել է ֆրանսիական թիմի հաղթանակով՝ 5։0 հաշվով։ Մյունխենի «Ալյանս...

ԿարդալDetails
Ռուսաստանը լքում է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը
Աշխարհում

Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են քվոտայով աշխատող միգրանտներին ազատել ռուսաց լեզվի քննությունից

01 Հունիս 2025 00:09

Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որով նախատեսվում է ռուսաց լեզվի, պատմության և օրենսդրության քննություններից ազատել այն միգրանտներին, ովքեր երկրում...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ