Օգոստոսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 339 դեպք, որոնցից 219 986-ն` առողջացած, 4619-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4612 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 346 335 թեստավորում:Այսպիսով` երեկ կատարվել է 6077 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք:
Ունենք 122 առողջացած և 5 մահվան դեպք:Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1122 է:
«Շերեմետևո» օդանավակայանում 174 չվերթ է չեղարկվել
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 174 չվերթ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ռոսավիացիային»: Այժմ Մոսկվայի օդանավակայանները ՝ «Շերեմետևոն», «Վնուկովոն»,...