Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն ԱՀ Ազգային Ժողովի Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արարատ Օհանջանյանի հետ սեպտեմբերի 11-ին այցելել է Քաշաթաղի շրջան` ծանոթացել ավարտական փուլում գտնվող շրջանային բուժմիավորման նոր շենքի շինարարությանը:
Շենքի հիմնարկեքը կատարվել էր 2012թ. գարնանը:
Այնուհետև այց է կատարվել հին մասնաշենք, որտեղ կազամակերպվել է հանդիպում բուժանձնակազմի հետ:
Քննարկվել են հարցեր կապված կադրային քաղաքականության, բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման հետ:
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 4-ին
Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 4-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...