• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Հունիս 2025 12:13
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Դպրոցի տնօրենի և տեղակալի կողմից կեղծիք կատարելու գործն ուղարկվել է դատարան

Իրավունք,
07 Հուլիս 2020 17:25
ShareShareShare
Դպրոցի տնօրենի և տեղակալի կողմից կեղծիք կատարելու գործն ուղարկվել է դատարան
telegram

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Կաթնաղբյուրի հիմնական դպրոց»-ի տնօրենի և տեղակալի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից։

Քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ դպրոցի տնօրենը, 2015 թ. զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016-2018 թթ. շահադիտական նպատակով և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական փաստաթղթերում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և դրանք դրել շրջանառության մեջ՝ կատարելով պաշտոնեական կեղծիքներ:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դպրոցի տնօրենը, հաստատապես իմանալով, որ իր հրամանով նույն դպրոցում 2015 թ. նոյեմբերից մինչև 2016 թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում որպես ջեռուցող նշանակված իր դուստրը սովորել է համալսարաններից մեկի 5-րդ կուրսում, աշխատանքի չի հաճախել և 59 աշխատանքային օր բացակայել է, 2015 թ. դեկտեմբեր, 2016 թ. հունվար, փետրվար և ապրիլ ամիսների աշխատավարձի հաշվարկման և վճարման համար հիմք հանդիսացող աշխատանքի հաճախելիության վերաբերյալ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում» ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել՝ դստեր կողմից վերը նշված օրերին պատշաճ կարգով աշխատանքի հաճախելու և աշխատանքային պարտականությունները կատարելու վերաբերյալ, դրանք վավերացրել իր ստորագրությամբ, ՊՈԱԿ-ի կնիքով և դրել դրանք շրջանառության մեջ, իսկ տնօրենի՝ արձակուրդում գտնվելու ժամանակ բովանդակությամբ կեղծ աշխատավարձի ցուցակները և վճարման հանձնարարագրերը կազմվել են նույն կազմակերպության տնօրենի ուսումնական գծով տեղակալի կողմից:

Պարզվել է նաև, որ դպրոցի տնօրենը, շարունակելով իր հանցավոր գործունեությունը, հաստատապես իմանալով, որ դուստրը, 2017 թ. նոյեմբերից մինչև 2018 թ. մարտ ընկած ժամանակաշրջանում ամուսնության հանգամանքով պայմանավորված, Երևանում է բնակվում, աշխատանքի չի հաճախում, ինչպես նաև տեղյակ լինելով 2018 թ. հունիս-հուլիս ամիսներին հղիության և ծննդաբերության արձակուրդ մեկնելու հեռանկարի մասին, դպրոցի փոխտնօրենին և աշխարհագրության ուսուցչուհուն բանավոր կարգով հանձնարարել է դստեր փոխարեն դասավանդել համապատասխանաբար «կենսաբանություն» և «բնագիտություն» առարկաները՝ վերջինիս՝ աշխատանքից առանց հարգելի պատճառների բացակայելու հանգամանքը թաքցնելու, նրա ընդհանուր և մասնագիտական ստաժը չընդհատելու, աշխատատեղը նրա համար պահպանելու, նրա համար հղիության և ծննդաբերության արձակուրդ և երեխայի խնամքի արձակուրդ ստանալու, որպես վարձու աշխատող ավելի մեծ գումարի չափով մայրության նպաստ ստանալու իրավունքներն ապահովելու նպատակով:

2017 թ. նոյեմբերից 2018 թ. մարտն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամսվա համար կազմված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել՝ դստեր կողմից այդ ժամանակահատվածում պատշաճ կարգով աշխատանքի հաճախելու և աշխատանքային պարտականությունները կատարելու վերաբերյալ, և դրանք վավերացնելով իր ստորագրությամբ և ՊՈԱԿ-ի կնիքով, բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթերը դրել շրջանառության մեջ, ապա իր ստորագրությամբ և կազմակերպության նույն կնիքով վավերացրել է աշխատավարձի կեղծ ցուցակները և վճարման հանձնարարագրերը, ելքագրել է դստեր անվամբ հաշվարկված աշխատավարձը, որը վերջինս ստացել և առձեռն փոխանցել է տնօրենի տեղակալին և աշխարհագրության ուսուցչուհուն:

Իսկ դպրոցի փոխտնօրենը տնօրենի դստեր՝ աշխատանքի չհաճախելու, նրա փոխարեն դասավանդելու հանգամանքը թաքցնելու, նրան աշխատանքից ազատելու համար հիմքեր չստեղծելու և անձնական այլ դրդումներով նշված ժամանակահատվածի համար իր կողմից կազմված «Ուսուցչի բաց թողած և փոխարինած ժամերի հաշվառման մատյաններում» «բնագիտություն» և «կենսաբանություն» առարկաների դասաժամերը բաց թողնելու, այդ դասաժամերն իր և աշխարհագրության ուսուցչուհու կողմից փոխարինելու հանգամանքները դիտավորությամբ չներառելու և թաքցնելու եղանակով դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին և տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի առաջին մասով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

telegram

Առնչվող Նորություններ

Ավետիք Չալաբյանի կինն ու պաշտպանը հանդիպել են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչության հետ

«Հայաքվե»-ն դիմել է դատախազություն՝ եկեղեցու մասին Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ

31 Մայիս 2025 20:45

«Հայաքվե» նախաձեռնությունը դիմել է դատախազություն՝ Հայ Առաքելական եկեղեցուն ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ։ Նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանը տեսաուղերձում ընդգծել...

Սամվել Շահրամանյանին կանչել են հարցաքննության, գործը թեժ փուլում է․ ԶԼՄ

Սամվել Շահրամանյանին կանչել են հարցաքննության, գործը թեժ փուլում է․ ԶԼՄ

31 Մայիս 2025 11:59

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին կրկին կանչեն են Քննչական կոմիտեի (ՔԿ) գլխավոր ռազմական քննչական վարչություն՝ հարցաքննության, հայտնում է  «Ժողովուրդ» թերթը՝ հղում...

Իրավապաշտպանները Փաշինյանին մեղադրել են Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ

Իրավապաշտպանները Փաշինյանին մեղադրել են Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ

31 Մայիս 2025 11:18

Կաթողիկոսի ընտրություններին պետությանը ներգրավելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը համարժեք է սահմանադրական կարգի տապալման նախապատրաստության, հայտարարել է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը»։...

Սյունիքի մարզում վրաերթից երեխայի մահվան դեպքով ձերբակալվել է վարորդը

Սյունիքի մարզում վրաերթից երեխայի մահվան դեպքով ձերբակալվել է վարորդը

30 Մայիս 2025 21:23

Սյունիքի մարզում վրաերթից 9-ամյա երեխայի մահվան դեպքով ձերբակալվել է վարորդը, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։...

Սամվել Շահրամանյանը կալանավորված չէ. փաստաբան

Սամվել Շահրամանյանը կալանավորված չէ. փաստաբան

30 Մայիս 2025 17:46

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կալանավորված չէ, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ նման կերպ հերքելով այդ մասին տեղեկությունները:...

Մեկ ասում եք՝ հիշում եմ, մեկ ասում եք՝ չեմ հիշում․ փաստաբանը՝ Լևոն Քոչարյանի գործով վկայի մասին

Մեկ ասում եք՝ հիշում եմ, մեկ ասում եք՝ չեմ հիշում․ փաստաբանը՝ Լևոն Քոչարյանի գործով վկայի մասին

30 Մայիս 2025 17:07

Ավելին
  • Լուրեր
Պուտինը Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ռեկորդ է կանխատեսել

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին և վստահություն հայտնել ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացման հարցում

01 Հունիս 2025 11:35
Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 1-ին

01 Հունիս 2025 11:17
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 1-ին

01 Հունիս 2025 10:48
Չեմպիոնների լիգա․ հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ն

Չեմպիոնների լիգա․ հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ն

01 Հունիս 2025 01:04
Ռուսաստանը լքում է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը

Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են քվոտայով աշխատող միգրանտներին ազատել ռուսաց լեզվի քննությունից

01 Հունիս 2025 00:09
Երևանում մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախման հետևանքով կա տուժած

Երևանում մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախման հետևանքով կա տուժած

31 Մայիս 2025 23:06

Արամ Ա-ն Հունաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը ողջունել է Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը

31 Մայիս 2025 22:56
Իսրայելի բանակը հաստատել է «Համասի» ռազմական թևի առաջնորդ Սինվարի սպանությունը

Իսրայելի բանակը հաստատել է «Համասի» ռազմական թևի առաջնորդ Սինվարի սպանությունը

31 Մայիս 2025 22:21
Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը

Կեղծ փաստաթղթերով փորձել են Հայաստան ներմուծել 190 ցուլ․ ՍԱՏՄ

31 Մայիս 2025 21:37
Կրասնոգորսկի արդյունաբերական շենքում հրդեհ է բռնկվել

Կրասնոգորսկի արդյունաբերական շենքում հրդեհ է բռնկվել

31 Մայիս 2025 21:22
Ավետիք Չալաբյանի կինն ու պաշտպանը հանդիպել են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչության հետ

«Հայաքվե»-ն դիմել է դատախազություն՝ եկեղեցու մասին Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ

31 Մայիս 2025 20:45
Հայ-ամերիկյան Dave’s Hot Chicken-ը պատմական գործարքով ձեռք է բերվել 1 միլիարդ դոլարով

Հայ-ամերիկյան Dave’s Hot Chicken-ը պատմական գործարքով ձեռք է բերվել 1 միլիարդ դոլարով

31 Մայիս 2025 19:42
Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը

Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը

31 Մայիս 2025 18:55
Կուրսկում փնտրում են առնվազն 200 մարդու, ովքեր անհետացել են Ուկրաինայի ներխուժումից հետո

Կուրսկի մարզի 576 բնակչի գտնվելու վայրն անհայտ է. Հինշտեյն

31 Մայիս 2025 18:33
Ուկրաինայի պատերազմից հետո Արևմուտքի կողմից Վրաստանի նկատմամբ ճնշումն աճել է. Կավելաշվիլի

Ուկրաինայի պատերազմից հետո Արևմուտքի կողմից Վրաստանի նկատմամբ ճնշումն աճել է. Կավելաշվիլի

31 Մայիս 2025 16:42
Իլոն Մասկը Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում ամեն օր թմրանյութեր է օգտագործել. ԶԼՄ

Իլոն Մասկը Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում ամեն օր թմրանյութեր է օգտագործել. ԶԼՄ

31 Մայիս 2025 16:16
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր

31 Մայիս 2025 15:57
Աբխազիայում կբացվի Ռուսաստանի ռազմածովային ուժերի բազա

Աբխազիայում կբացվի Ռուսաստանի ռազմածովային ուժերի բազա

31 Մայիս 2025 15:48
Իրանի արտգործնախարարն առաջարկել է իսրայելցիներին ուղարկել Գրենլանդիա

Իրանը կտրականապես մերժել է Արևմուտքի պահանջները

31 Մայիս 2025 15:31
ԶԼՄ-ն պարզել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Փաշինյանի գրառումներին չարձագանքելու պատճառը

ԶԼՄ-ն պարզել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Փաշինյանի գրառումներին չարձագանքելու պատճառը

31 Մայիս 2025 15:00
Շան պատճառով վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ վրաերթի են ենթարկվել մայր ու որդի․ ՀՀ ՆԳՆ

Շան պատճառով վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ վրաերթի են ենթարկվել մայր ու որդի․ ՀՀ ՆԳՆ

31 Մայիս 2025 14:32
Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը բռնազավթել և հայաթափել է Արցախը․ Գարեգին Երկրորդ

Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը բռնազավթել և հայաթափել է Արցախը․ Գարեգին Երկրորդ

31 Մայիս 2025 14:13
Ռուսաստանի հայերի միությունը դատապարտել է Փաշինյանի գրառումները Հայ Առաքելական եկեղեցու վրա

Ռուսաստանի հայերի միությունը դատապարտել է Փաշինյանի գրառումները Հայ Առաքելական եկեղեցու վրա

31 Մայիս 2025 13:51
Իշխող կուսակցության պատգամավորները գործուղումների ժամանակ բյուջեի հաշվին մնում են բարձրակարգ հյուրանոցներում․ ԶԼՄ

Իշխող կուսակցության պատգամավորները գործուղումների ժամանակ բյուջեի հաշվին մնում են բարձրակարգ հյուրանոցներում․ ԶԼՄ

31 Մայիս 2025 13:22
Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

31 Մայիս 2025 12:34
Պուտինը Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ռեկորդ է կանխատեսել
Քաղաքականություն

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին և վստահություն հայտնել ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացման հարցում

01 Հունիս 2025 11:35

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան 50-ամյակի կապակցությամբ, տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից։ «Ռուսաստանին և...

ԿարդալDetails
Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի
Տնտեսություն

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 1-ին

01 Հունիս 2025 11:17

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հոունիսի 1-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,47 դրամ միջին կշռված գնով և վաճառում 386,85 դրամով, տեղեկանում...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ