• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
02 Հունիս 2025 02:06
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

Քաղաքականություն,
03 Հուլիս 2020 10:30
Share3ShareShare
Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները
telegram

1․ «Հրապարակ» թերթը գրում է՝ իրենց ՍԴ աղբյուրի փոխանցմամբ՝ այն օրվանից, երբ Վահե Գրիգորյանը սկսեց մասնակցել ՍԴ նիստին, ՍԴ-ում իսկապես արդեն խորը ճգնաժամ է։

Ալվինա Գյուլումյանը չի գնում աշխատանքի։ Նա գտնում է, որ իր իրավունքները պաշտպանելու ձևը գիտի. դատական ճանապարհն է, և որևէ մեկի հետ չի ցանկանում առճակատման մեջ մտնել: Ֆելիքս Թոխյանը վատառողջ է, այդ պատճառով չի գնում, Հրանտ Նազարյանը նույնպես չի գնում:

Հուլիսի 7-ին նշանակված ՍԴ նիստը կկայանա, եթե դատավորները գնան»: Ըստ աղբյուրի՝ բարդ է ասել` կգա՞ն դատավորները, թե՝ ոչ։

Ի դեպ, հուլիսի 7-ի նիստին, բացի Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հարցից, օրակարգում ներառված է ևս 6 հարց:

2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայանալու է իր նախկին տեղակալ Արսեն Դավթյանի՝ կաշառք վերցնելու գործով դատական նիստին և սենսացիոն ցուցմունք է տալու։
Դա միջնորդել են ամբաստանյալի պաշտպանները, ուստի ենթադրելի է, որ նա պաշտպանական ցուցմունք է տալու։

Ըստ թերթի տեղեկությունների՝ հայտարարելու է, թե այս գործում չկա կաշառքի հանցակազմ, այլ առկա է
խարդախություն մյուս ամբաստանյալի՝ հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կողմից, և որ իր տեղակալը չէր կարող ինքնուրույն փոխել պետպատվերի չափը։

3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Արտաշատի բժշկական կենտրոնի երրորդ հարկից իրեն ցած նետած՝
կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ։ Նա այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, գիտակցությունը տեղն է, երկկողմանի թոքաբորբ է տանում։

Հիվանդանոցից հայտնեցին նաև, որ եթե կորոնավիրուսային վիճակը թույլ տա, եկող շաբաթ կինը վնասվածքաբանական և նյարդաբանական մի քանի վիրահատության կենթարկվի։ «Երկու վիրահատություն է նախատեսվում, ընդ որում՝ մի քանի էտապով։ Այս պահին դեռ թոքաբորբն է բուժվում»,- ասաց հիվանդանոցի մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը։

Վնասված են տիկնոջ 2 ոտքը և ողնաշարը։

4․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. նախ՝ աշխատանքից ազատվել է պարկի տնօրենը՝ Վարդան Վարդանյանը: Ասել է թե՝ նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը չի ցանկացել շարունակել աշխատել նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի կադրերի հետ: Վարդանյանի ազատվելուց հետո սկսել են ազատման դիմումներ գրել նաեւ ՊՈԱԿ-ի մյուս աշխատողները:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է արդեն գործազուրկ տնօրենի հետ և հետաքրքրվել ազատման իրական պատճառների մասին: Նախ՝ նշենք, որ սա անակնկալ է եղել Վարդանյանի համար: «Ճիշտն ասած ես հիմա վատառողջ պառկած եմ, բայց աշխատանքային պայամանագրի ժամկետն ավարտվել է, չի երկարաձգվել: Բնականաբար, այն չի երկարաձգվել գործատուի՝ նախարարության կողմից: Մինչև ծանուցում ստանալը անակնկալ էր ինձ համար:

Պարզապես ծանուցել են, որ պայմանագիրը չի երկարաձգվել: Ես ինքս կուզեի իմանալ, թե ինչ խնդիր է եղել: Առողջանալուց հետո կորոշեմ թե ինչ անել»,- տեղեկացրեց Վարդան Վարդանյանը:

Ի դեպ, նշենք, որ այժմ ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորություննները ժամանակավորապես կատարում է տեղակալը՝ Արայիկ Հունանյանը:

5․«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ քննչական կոմիտեն վկայի կարգավիճակով հարցաքնության է հրավիրել նաև Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանին: Ոստիկանությունում Մարկոս Հարությունյանին վախեցրել են՝ ասելով. «Եթե մեկ անգամ էլ քեզ բերման ենթարկենք, տանելու ենք Մեղրի քաղաք»:

ArmLur.am-ը Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանից հետաքրքրվել է՝ նախաքննական մարմնի ձեռքում կան այնպիսի ապացույցներ, մասնավորապես՝ հեռախոսային խոսակցություններ, թե ինչպես է ենթադրենք Մարկոս Հարությունյանը զանգահարում կամ այլ կապի միջոցով մարդկանց հորդորում գնալ ԱԱԾ-ի շենք և բողոքի ակցիա իրականացնել:

Ակնհայտ է մեկ բան, որ նախաքնական մարմինը դեռևս փնտրում է հունիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայության դիմաց բողոքի ակցիայի կազմակերպիչներին, սակայն հարցաքննվածները դեռևս կազմակերպչի անուն չեն տալիս: Ասել է, թե իրավապահները դեռ փնտրում են ու փնտրում:

6․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեում նույն մարմնի նախկին նախագահ և նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործ է հարուցված եղել և քննվել, սակայն այլ ընթացք է ստացել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի մի շարք քննիչներ ասել են, որ հենց Աղվան Հովսեփյանի՝ Քննչական կոմիտեի նախագահ լինելու տարիներին են նշանակվել, պաշտոն ստանձնել՝ հարց բարձրացնելով, որ ճիշտ չէ՝ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործը քննվի հենց Քննչական կոմիտեում: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔԿ ղեկավարությունը, հաշվի առնելով այդ հանգամանքը, որոշում է կայացրել քրեական գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն:

«Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց պարզել, թե կոնկրետ որ հոդվածով է քրեական գործ հարուցվել Աղվան Հովսեփյանի նկատմամբ, կամ ինչու է Քննչական կոմիտեի նախկին նախագահը հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, սակայն ակնհայտ է, որ այդ ամենը կապ ունի հենց իր պաշտոնական գործունեության հետ, և թերևս իրավապահներին այդ մասով մանրամասներ են հայտնի դարձել:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ՀՔԾ՝ հասկանալու համար՝ արդյոք իրենց մոտ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործ քննվում է, թե ոչ, սակայն, ի պատասխան, ՀՔԾ-ն չմեկնաբանեց: Հույժ գաղտնի տեղեկություն է:

7․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից վարույթ է ընդունվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Թափառող շների վնասազերծման» ՀՈԱԿ-ի քարտեզագրման հսկիչ Աշոտ Մելոյանի քաղաքացիական հայցը ընդդեմ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ պահանջելով հերքել պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները և փոխհատուցում տրամադրել:

8․ «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս իշխանությունների թիրախում են հայտնվել
հանրակրթական դպրոցի մի շարք տնօրեններ, որոնց անունները նախկինում այս կամ այն կերպ շաղկապված են եղել տարբեր պատմությունների հետ՝ հատկապես ընտրությունների մասով։

Տեղեկատվության համաձայն՝ հատուկ հանձնարարություն է իջեցվել՝ իրականացնել հստակ սելեկցիա և ստանալ ամբողջական պատկեր։ Թերթի աղբյուրը փոխանցել է, որ ներկա փուլում բավականին մեծ թվով ՔՊ-ականներ կամ առնվազն իրենց իշխանափոխության շահառու համարողներ տնօրենների լիցենզիայի համար քննություններ են տվել և ձեռք բերել համապատասխան փաստաթուղթը, որպեսզի առաջիկա մրցույթների ժամանակ իրենց հայտերը ներկայացնեն և ստանձնեն տնօրենի պաշտոն:

9․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը երեկ ստացել է նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու իր կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայության պաշտոնական պատասխանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա քրեական
գործ հարուցել:

10․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը «ընդհատակ է անցել»: Բանն այն է, որ վերջին օրերին խորհրդարանում քննարկված նախագծերի, դրանց շուրջ քննադատությունների համար, բացի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից, մեղադրում են նաև Վլադիմիր Վարդանյանին:

Խոսքն առաջին հերթին վերաբերում է Սահմանադրական դատարանի հարցի լուծմանը, որին իշխանությունները ներգրավվել են խորհրդարանի ձևավորումից ի վեր և, այսպես ասած, հինգ փուլ անցել, տարբեր նախագծեր ներկայացրել, սակայն լուծման այդպես էլ չեն հասել:

Այդ ամենի հետ մեկտեղ առկա են քննադատություններ նաև եվրոպական կառույցների, արտախորհրդարանական, խորհրդարանական ուժերի կողմից, և թիրախում երկու անձ է՝ Ռուստամ Բադասյանն ու Վլադիմիր Վարդանյանը:

Դրան զուգահեռ վերջինիս համարում են նաև Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, սակայն միևնույն ժամանակ մտածում են, թե այդ դեպքում ԱԺ պետաիրավական հանձնաժողովն ավելի կթուլանա, առանց այն էլ մշտապես քննադատությունների թիրախում է:

Սակայն, ամեն դեպքում, մի քանի օր է՝ Վլադիմիր Վարդանյանը «անհետացել է»՝ չցանկանալով հանդես գալ պարզաբանումներով: Նկատենք, որ նա պասիվ էր նաև հունիսի 30-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի արտահերթ նիստի ժամանակ: Թերևս պատճառը հենց քննադատություններն են նրա հանդեպ:

11․ «Իրավունք» թերթը գրում է, որ խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում` համավարակի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը պարզելու նպատակով, և դիմել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` իշխող խմբակցության ակտիվը «նստել է» ԱԺ նախագահի ականջին, թե պետք է թույլ չտալ, որ նման հանձնաժողով ստեղծվի հիմա, որի իրավական արդարացումն են փնտրում:

Երկար քննարկումներից հետո` միակ, այսպես ասած, հիմնավորումը գտել են արդեն հայտնի դարձած լոզունգը, թե համավարակն էլ պատերազմ է, և սխալ է այս ընթացքում նման նախաձեռնությամբ հանդես գալ:

Ինչո՞ւ ոչ հիմա և ի՞նչ կտա տևական ժամանակ հետո` ստեղծել վերոնշյալ հանձնաժողովը, իշխանական շրջանակներն ունեն իրենց բացատրությունը: Ըստ նրանց, երբ բավական ժամանակ անցնի, մի շարք աղմկոտ խնդիրներ ու բացթողումներ էլ կմոռացվեն, ուստի` շատ ավելի հեշտ կլինի դրա տակից դուրս գալը:

telegram

Առնչվող Նորություններ

«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել

«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել

01 Հունիս 2025 15:19

Իշխանությունների և ընդդիմության փոխադարձ արշավը կապված է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հետ, գրել է Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ»...

Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին և քննարկել ՀՀ-ՌԴ հարաբերությունների հարցեր

Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին և քննարկել ՀՀ-ՌԴ հարաբերությունների հարցեր

01 Հունիս 2025 11:35

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան 50-ամյակի կապակցությամբ, տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից։ «Ռուսաստանին և...

ԶԼՄ-ն պարզել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Փաշինյանի գրառումներին չարձագանքելու պատճառը

ԶԼՄ-ն պարզել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Փաշինյանի գրառումներին չարձագանքելու պատճառը

31 Մայիս 2025 15:00

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը գտնվում է Շվեյցարիայում և, ամենայն հավանականությամբ, այս պատճառով Հայ առաքելական եկեղեցին դեռևս պաշտոնական պատասխան չի...

Իշխող կուսակցության պատգամավորները գործուղումների ժամանակ բյուջեի հաշվին մնում են բարձրակարգ հյուրանոցներում․ ԶԼՄ

Իշխող կուսակցության պատգամավորները գործուղումների ժամանակ բյուջեի հաշվին մնում են բարձրակարգ հյուրանոցներում․ ԶԼՄ

31 Մայիս 2025 13:22

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները նախընտրում են մնալ բարձրակարգ հյուրանոցներում՝ բյուջեի հաշվին, նույնիսկ Հայաստանի մարզեր գործուղումների ժամանակ, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում...

Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

31 Մայիս 2025 12:34

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ օրն անընդմեջ սոցիալական ցանցերում շարունակում է քննադատել հոգևորականներին՝ պնդելով, որ եպիսկոպոսները, Գարեգին Բ կաթողիկոսի գիտությամբ, վարում...

Կրոնական հանդուրժողականությունը կարևոր է տարածաշրջանի կայունության համար․ Փաշինյան

ՀՀ-ն պետք է վճռորոշ ձայն ունենա կաթողիկոսի ընտրության հարցում․ Փաշինյան

30 Մայիս 2025 19:42

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով հոգևոր դասին ուղղված գրառումները, նշել է, որ պետությունը պետք է մասնակցի կաթողիկոսի ընտրությանը և կաթողիկոսի...

Ավելին
  • Լուրեր
Վրաստանի արևմտյան հատվածում երկու երկրաշարժ է գրանցվել

Սպիտակ քաղաքից հարավ-արևելք 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

02 Հունիս 2025 00:56
Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է Ֆրանսիայում Ուկրաինայի հետ շփումների մասին

Լավրովը և Ռուբիոն քննարկել են ուկրաինական ճգնաժամի հետ կապված իրավիճակը

02 Հունիս 2025 00:36
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Գազայում հրադադարի մասին համաձայնության են եկել

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ վերադառնալ Գազայի շուրջ բանակցություններին

01 Հունիս 2025 23:58
Ռաֆալ Տշասկովսկին հաղթում է Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռաֆալ Տշասկովսկին հաղթում է Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

01 Հունիս 2025 23:33
Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում պայմանավորվել են գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին

Reuters-ը հրապարակել է ՌԴ-ի հետ հրադադարի ուկրաինական առաջարկների տեքստը

01 Հունիս 2025 22:56
Կանադայում անտառային հրդեհները դուրս են եկել վերահսկողությունից, մարդկանց տարհանում են

Կանադայի 3 նահանգներում հազարավոր մարդիկ են տարհանվել անտառային հրդեհների պատճառով

01 Հունիս 2025 22:17
Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Ստամբուլի Չըրաղան պալատում. ԶԼՄ

Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Ստամբուլի Չըրաղան պալատում. ԶԼՄ

01 Հունիս 2025 21:38
Կոչ ենք անում Բաքվին Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ. Զախարովա

ՌԴ ՊՆ-ն հայտնել Է Ռուսաստանի հինգ մարզերի օդանավակայանների վրա ուկրաինական հարձակման մասին

01 Հունիս 2025 20:57
Տաթևի վանքում մկրտվել են շրջափակման ժամանակ և բռնի տեղահանումից հետո ծնված արցախցի երեխաներ

Տաթևի վանքում մկրտվել են շրջափակման ժամանակ և բռնի տեղահանումից հետո ծնված արցախցի երեխաներ

01 Հունիս 2025 20:04
Հայաստանի պատմության թանգարանում կբացվի հայ-նիդերլանդական ցուցադրություն

Հայաստանի պատմության թանգարանում կբացվի հայ-նիդերլանդական ցուցադրություն

01 Հունիս 2025 19:18
Շաբաթվա աստղագուշակ․ ի՞նչ է սպասվում

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

01 Հունիս 2025 18:30
Հայտնի են Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 3-րդ խաղափուլի հաղթողները

Հայտնի են Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 3-րդ խաղափուլի հաղթողները

01 Հունիս 2025 17:58
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

01 Հունիս 2025 17:16
Կամուրջների պայթեցման հետևանքով Ռուսաստանում 7 մարդ է զոհվել, ավելի քան 70-ը՝ տուժել

Կամուրջների պայթեցման հետևանքով Ռուսաստանում 7 մարդ է զոհվել, ավելի քան 70-ը՝ տուժել

01 Հունիս 2025 16:21
«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել

«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել

01 Հունիս 2025 15:19
ՀԷՑ-ը  մեկնաբանել է Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհի լուրը

ՀԷՑ-ը հայտնել է էլեկտրամատակարարման ընդհատումների պատճառը

01 Հունիս 2025 14:23
«Երեխաները Հայաստանում պաշտպանված են», «ցավոք՝ ինչ ասես լսում, տեսնում ենք՝ անպաշտպան են»․ հարցում

«Երեխաները Հայաստանում պաշտպանված են», «ցավոք՝ ինչ ասես լսում, տեսնում ենք՝ անպաշտպան են»․ հարցում

01 Հունիս 2025 13:54
Գունավորելով կյանքը՝ ի սրտե․ Երևանում նկարչական կրթություն չունեցող կանանց ցուցահանդես կլինի

Գունավորելով կյանքը՝ ի սրտե․ Երևանում նկարչական կրթություն չունեցող կանանց ցուցահանդես կլինի

01 Հունիս 2025 13:19
Արման Ծառուկյանը գրեփլինգի մենամարտում հաղթել է բրազիլացի Պատրիկ Ֆրեյրին

Արման Ծառուկյանը գրեփլինգի մենամարտում հաղթել է բրազիլացի Պատրիկ Ֆրեյրին

01 Հունիս 2025 12:24
Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին և քննարկել ՀՀ-ՌԴ հարաբերությունների հարցեր

Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին և քննարկել ՀՀ-ՌԴ հարաբերությունների հարցեր

01 Հունիս 2025 11:35
Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 1-ին

01 Հունիս 2025 11:17
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 1-ին

01 Հունիս 2025 10:48
Վրաստանի արևմտյան հատվածում երկու երկրաշարժ է գրանցվել
Հասարակություն

Սպիտակ քաղաքից հարավ-արևելք 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

02 Հունիս 2025 00:56

Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Էպիկենտրոնային գոտում...

ԿարդալDetails
Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է Ֆրանսիայում Ուկրաինայի հետ շփումների մասին
Աշխարհում

Լավրովը և Ռուբիոն քննարկել են ուկրաինական ճգնաժամի հետ կապված իրավիճակը

02 Հունիս 2025 00:36

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական ճգնաժամի հետ կապված իրավիճակը, հայտնում...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ