Կորոնավիրուսով հիվանդ շուրջ 200 քաղաքացու հնարավոր չի եղել հոսպիտալացնել. վարչապետ

Հանրապետությունում 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին: Այսօր՝ պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր առողջապահական համակարգը այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում»,- ասաց վարչապետը։

Վարչապետի հավելեց, որ արդեն կա դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից։ «Ուշացման պատճառը երկակի է, քանի որ հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկության փոխանցումը առողջապահական համակարգին, ռեակցիան էլ եղել է ուշացումով, ինչի արդյունքում արձանագրվել է այսպիսի մահ»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մահվան երկու դեպք է գրանցվել, երբ պացիենտը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, բայց գտնվել է ընդհանուր բաժանմունքում վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով։

«Պարետատան նիստին մենք քննարկումներով ընդհուպ մոտեցանք որոշում կայացնելու եզրին՝ հայտարարել տոտալ և անվերապահ արգելափակում։ Բայց քննարկումների արդյունքում մենք տեսանք, որ այդ որոշումը չի բերելու ցանկալի արդյունքների, և դա ցանկալի որոշում չէ ոչ միայն այն պատճառով, որ դրա տնտեսական հետևանքները կլինեն ծանր, բայց առավել ևս այն պատճառով, որ մենք համոզված ենք, որ  այդ կարանտինը չի պահվելու այն որակով, որը կարող է մեզ բերել ցանկալի արդյունքների»,- նշեց վարչապետը։

«Մենք հարված ենք հասցնելու տնտեսության ողնաշարին ու չենք ունենալու ցանկալի արդյունք կամ առնվազն արգելափակումները բացելուց հետո շատ արագ՝ գործնականում 10-15 օրվա ընթացքում, վերադառնալու ենք օրը 500, 600, 700 նոր դեպքի»,- նշեց նա։

Վարչապետը նշել է, որ արդեն անցել ենք կրիտիկական սահմանը և արդեն քայլում ենք դժոխքի միջով, որի լուծումը միջնաժամկետ կարող է լինել, եթե տոտալ հակահամաճարակային շարժում սկսի Հայաստանում։

 

Առնչվող Նորություններ

Ռուսական 2 հեռուստաալիք խախտում են ՀՀ օրենսդրությունը, ՌԴ-ի և ՀՀ-ի միջև համաձայնագիրը․ ՀՌՀ

Ռուսական 2 հեռուստաալիք խախտում են ՀՀ օրենսդրությունը, ՌԴ-ի և ՀՀ-ի միջև համաձայնագիրը․ ՀՌՀ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) հայտարարել է, որ Հայաստանում հեռարձակվող ռուսական մի շարք հաղորդումներ խախտում են ՀՀ օրենսդրությունը, «Հայաստանի Հանրապետության...

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահներն իրենց աջակցությունն են հայտնել եկեղեցուն
Սամվել Կարապետյանի՝ «իր ձևով» ասվածը մշտապես ՀՀ-ի, Արցախի, Մայր Աթոռի կողքին լինելն է․ Վարդևանյան
Մինասյանի նշանակման նախապայմաններից մեկն եղել է այս գործարքը․ Ղահրամանյան
Ռուսական 2 հեռուստաալիք խախտում են ՀՀ օրենսդրությունը, ՌԴ-ի և ՀՀ-ի միջև համաձայնագիրը․ ՀՌՀ
ԱԱԾ-ն մեղադրանք կառաջադրի Գեղամ Մանուկյանին. «Ժողովուրդ»
Իշխանությունները փորձում են խոչընդոտել քաղաքացիների մասնակցությանը Կարապետյանի աջակցման երթին. ՀՅԴ, իրավապաշտպաններ
Ես ոչ միայն չեմ հավատում, կարծում եմ՝ շատ դեպքերում քաղաքական պատվեր է կատարվում․ Մինասյան
Երևանում տեղի է ունենում երթ՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի (ուղիղ)
Արմեն Դանիելյան և արդարադատության ակնկալում եզրույթներն անհամատեղելի են․ Սամվել Կարապետյանի փաստաբան
Կարապետյանի փաստաբանները հայտարարել են իրենց պաշտպանյալի աջակցության երթի արտոնված լինելու մասին
Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի
Ինձ վերագրվողը վիրավորական է, անտեղի, զուրկ հիմքերից․ Մինասյանը՝ դատախազության միջնորդության մասին
«Աբսուրդ», «ճիշտ մոտեցում», «15 հազարն էլ քիչ է»․ քաղաքացիները՝ ուղեվարձը չվճարելու տուգանքի մասին
Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան
Գործ է հարուցվում Մինասյանի նկատմամբ, որի նախարար լինելու ժամանակ այդ շինությունը չէր կառուցվել․ Գրիգորյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (ուղիղ)
Վահագն Չախալյանը ձերբակալվել է դատարան ներկայացնելու նպատակով․ ՔԿ
«Տաշիր գրուպ»-ին առնչվող քրվարույթով 4 կալանավորված կա, հարուցվել է քրհետապնդում․ ՔԿ
Ստեփանակերտում ՏՀԿ գագաթնաժողովին մասնակցում են նաև Իրանի ու Թուրքիայի նախագահները
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ «վճռորոշ փուլի» մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ճեպազրույցը (ուղիղ)
Դուք Նիկոլ Փաշինյանի համար եք «օրինակություն» հաստատում․ Խամոյանը՝ գլխավոր դատախազին
Հռոմի բենզալցակայանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ
Չհասկացա անօրինական շինության և Արծվիկ Մինասյանի կապը, վերագրվող արարքը հիմնավորված չէ. Միրզոևա
ՀՀ-ն մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացրել է Մինասյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին միջնորդությունը
Այս փաստաթուղթը չի կարող հիմք հանդիսանալ՝ Օհանյանի բացակայությունը հարգելի համարելու. ԱԺ նախագահ
Թուրքիայում հրդեհների հետևանքով զոհեր կան, քիչ հայտնի խումբն իր վրա է վերցրել պատասխանատվությունը
Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացրել է Օհանյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին միջնորդությունը