Իրանի պատվիրակությունը շուտով կմեկնի Կատար՝ իրանա-ամերիկյան հուշագրի իրականացման վերաբերյալ խորհրդակցությունների համար, սակայն ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումներ կամ բանակցություններ չեն նախատեսվում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«10-րդ կետի (Իրանական նավթի արտահանում - խմբ․) ԱՄՆ պարտավորությունների համաձայն՝ ամերիկյան կողմը տրամադրել է անհրաժեշտ թույլտվությունները, և այդ պարտավորությունների կատարումը ներկայումս վերահսկվում է: 11-րդ կետի (Իրանական ակտիվների ապասառեցում - խմբ․) վերաբերյալ նույնպես ընթացքի մեջ է գործնական իրականացումը: Այս առումով այս շաբաթ Դոհա կուղարկվի Իրանի փորձագիտական պատվիրակություն»,- լրագրողներին ասել է Բաղային։
Այնուամենայնիվ, նա հավելել է, որ իրանական և ամերիկյան պատվիրակությունների Դոհա այցը պարզապես համընկել է ըստ ժամանակի, և որևէ բանակցություններ կամ հանդիպումներ չեն նախատեսվում։
Այսօր ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները և հունիսի 30-ին Դոհայում բանակցություններ անցկացնել Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության ֆոնին։





































