Կանադայի 3 նահանգներում ավելի քան 25 000 բնակիչ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով, որոնք սպառնում են նաև ԱՄՆ որոշ նահանգների օդի որակին, հայտնում է The Washington Post-ը։
Տարհանված բնակիչների մեծ մասը Մանիտոբայից է, որտեղ նախորդ շաբաթ արտակարգ դրություն էր հայտարարվել։ Մայիսի 31-ին այնտեղից տարհանվել էր շուրջ 17 000 մարդ, իսկ Ալբերտայում՝ 1300-ը, Սասկաչևանում՝ շուրջ 8000-ը։
Կանադայում մայիսի 29-ին բարձրացվել էր ազգային պատրաստվածության մակարդակը՝ հասնելով 5-րդի՝ առավելագույնին, ինչը սովորական չէ հրդեհային սեզոնի այսքան վաղ փուլում։ Նախորդ տարի այդ մակարդակին Կանադան հասել էր միայն հուլիսի 15-ին։