Իշխանությունները վախ ունեն, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի կողմից նոր ստեղծվող ուժի վարչապետի թեկնածուն կլինի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրին։
Ըստ թերթի՝ նրանց համար Կարապետյանն անխոցելի է, օրենքի պահանջները նա կատարել է՝ 6 ամիս ռեզիդենտ լինելու ցենզը պահպանելով և պարտաճանաչ կերպով Ռուսաստանից Հայաստան է գալիս, որ ապահովի մշտական բնակության պահանջը, որը պարտադիր է պատգամավորի, վարչապետի թեկնածուի համար։
«Կարապետյանի թեկնածությունն անխոցելի է նաև նրա վարկանիշի և թալանի թեմաների հետ առնչություն չունենալու իմաստով»,- նշել է թերթը։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



