Ռումինիայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել էներգետիկայի ոլորտում՝ Ադրբեջանի կողմից մատակարարված աղտոտված նավթի պատճառով։ Այս մասին հայտնել է DW-ն՝ հղում անելով Ռումինիայի էներգետիկայի նախարարությանը:
Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի նավթում խնդիրներ է հայտնաբերել Ռումինիայի խոշորագույն նավթային ընկերությունը՝ OMV Petrom-ը, որը ավստրիական OMV ընկերության դուստր կազմակերպությունն է։ Ընկերությունը տեղեկացրել է, որ հուլիսի 16-18-ը ընդունել է նավթատար, որը տեղափոխել է 92 հազար տոննա նավթ Ադրբեջանից։ Նավթը բեռնաթափվել է Թուրքիայի Ջեյհան նավահանգստից, որտեղ ավարտվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակաշարը։
Բեռնաթափման ընթացքում հայտնաբերվել է, որ նավթը աղտոտված է օրգանական քլորիդներով։
Ադրբեջանից Չեխիա մատակարարված նավթում նույնպես հայտնաբերվել է օրգանական քլորիդի չափից ավելի պարունակություն։ Աղտոտված նավթի ծավալը մոտ 60000 խորանարդ մետր է։