Իսպանիայում աճում է շոգ եղանակի հետևանքով մահացությունների թիվը, միայն 2025 թ. հուլիս ամսին շոգից մահացել է 1060 մարդ, ինչը 57%-ով ավելի է 2024 թվականի նույն ամսվա համեմատ։ Այս մասին հայտնում է Euronews-ը՝ հղում անելով Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությանը։
Նախօրեին շոգից մահացել է 85-ամյա մի տղամարդ Բադախոսե քաղաքում։
2025 թվականի ընթացքում շոգ եղանակի հետևանքով արդեն մահացել է 3,255 մարդ, մինչդեռ 2024-ին՝ 2,534։
Այս շաբաթ Պիրենեյան թերակղզու մեծ մասը գտնվում է այս տարվա երկրորդ ամենաբարձր ալիքի ազդեցության տակ, որը, ըստ կանխատեսումների, կտևի առնվազն մինչև հաջորդ կիրակի։ Իսպանիայի ինը ինքնավար համայնքներում հայտարարվել է դեղին կամ նարնջագույն վտանգի աստիճան։ Որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 42 աստիճանի (Բադախոսե, Խաեն)։