Telegram մեսենջերի համահիմնադիր Պավել Դուրովի հարցաքննությունն ավարտվել է, նա լքել է Փարիզի դատարանի շենքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հարցաքննությունը շարունակվել է ավելի քան 9 ժամ։ Դուրովը հրաժարվել է մեկնաբանությունից։
Ավելի վաղ Փարիզի դատախազությունից ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ Դուրովի գործում նոր դրվագներ ներկա պահին բացակայում են, հետաքննությունը շարունակվում է:
Telegram-ի համահիմնադիրը 2024-ին ձերբակալվել էր Փարիզի օդանավակայանում, որտեղ նա ժամանել էր Բաքվից՝ մասնավոր ինքնաթիռով: Դուրովը 2021 թվականից Ֆրանսիայի քաղաքացի է։ Նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել: Դուրովին մեղադրում են «կազմակերպված խմբի կազմում անչափահասների պոռնոգրաֆիկ պատկերներ պահելու, տարածելու, առաջարկելու կամ տրամադրելու օժանդակության» մեջ, որի համար նախատեսվում է ազատազրկում՝ մինչև 20 տարի ժամկետով։ Նրա ձերբակալությունը չի ազդել հավելվածի գործունեության վրա: