Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հունիսին Իսրայել-Իրան հակամարտության ժամանակ Թել Ավիվը ծրագրել էր իր դեմ մահափորձ, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«Այն տարածքում, որտեղ մենք ապրում ենք, փողոցի մյուս կողմում գտնվող տանը ռումբ էր տեղադրված», – ասել է նա։
Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստին մասնակցելու համար Թուրքիա կատարած իր այցի ժամանակ նրան մի քանի անգամ զգուշացրել են, որ իսրայելական անօդաչու թռչող սարքեր են պտտվում իրենց գլխավերևում։ Այնուհետև նրանք անմիջապես ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ անջատել են իրենց հեռախոսները։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ն, իր հերթին, հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Մեկ օր անց՝ հունիսի 24-ին, ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Թեհրանի և Թել Ավիվի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Հուլիսի 19-ին Թրամփն սպառնացել էր ոչնչացնել Իրանի միջուկային նոր օբյեկտները։