ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի համար սկզբունքորեն կարևոր է, որ Ադրբեջանը հարգանք ցուցաբերի իրենց քաղաքացիների նկատմամբ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի փոխշահավետ համագործակցություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա», – նշել է Պեսկովը։
Բացի այդ, նա խոստովանել է, որ Բաքվի հետ հարաբերությունների ներկայիս շրջանը մնում է դժվար, միաժամանակ հույս է հայտնել, որ այն կհաղթահարվի։
Հակամարտության վերջին զարգացումներից մեկը տեղեկատվությունն էր այն մասին, որ Ադրբեջանը միջազգային հայց է պատրաստում Ռուսաստանի դեմ՝ AZAL ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Մամուլի քարտուղարը մեկնաբանել է հնարավոր հայցը՝ ընդգծելով, որ եթե Բաքուն նման որոշում կայացնի, դա կլինի նրա օրինական իրավունքը։