ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի կողմնակիցները պահանջել են հետաքննություն սկսել Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար Ջերոմ Փաուելի դեմ՝ ԱՄՆ կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի վերակառուցման բարձր ծախսերի հետ կապված, որոնք գնահատվում են 2,5 միլիարդ դոլար, հայտնում է Bloomberg-ը։
Փաուելը բացատրում է այդ խոշոր գումարը ստորգետնյա աշխատանքների իրականացման բարդությամբ, մասնավորապես՝ հիմքի աշխատանքներով։ Ըստ նրա՝ շենքը գտնվում է տարածքում, որտեղ նախկինում ճահիճներ էին։
ԴՊՀ ղեկավարը մատնանշում է վերանորոգման աշխատանքների «թափանցիկությունը» և պնդում, որ բոլոր այն տարրերը, որոնք Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները դիտարկում են որպես ավելորդ շքեղություն, իրականում ունեն գործնական նշանակություն։ Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է վերելակի ընդլայնմանն ու կանաչ տանիքներին։
Ֆեդերալ բնակարանային ֆինանսավորման գործակալության տնօրեն Բիլ Փուլտեն, ով հաճախ է քննադատում Փաուելին, վստահություն է հայտնել, որ Կոնգրեսը մոտ ժամանակում կսկսի հետաքննություն։
Ի սկզբանե ԴՊՀ շտաբ-բնակարանի վերանորոգման արժեքը գնահատվում էր 1,9 միլիարդ դոլար, սակայն հետագայում այն հասել է մինչև 2,5 միլիարդի։ Թրամփը նաև պահանջել էր ԴՊՀ ղեկավար Փաուելի հրաժարականը։