Իսրայելն այսօր ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող նախագահական պալատի շենքին, հայտնում է Syria TV-ն։
Լրատվականը նշում է, որ սիրիական իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել ստեղծված իրավիճակը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել էին Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի համալիրի վրա հարձակման մասին։
Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դամասկոսի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացիական անձ։
Իսրայելն ավելի վաղ հարվածներ է հասցրել Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող կառավարական զորքերին՝ հուլիսի 13-ին հիմնականում դրուզներով բնակեցված սիրիական Էս-Սուվեյդա նահանգում մարտերի սկսվելուց հետո:
2024 թվականի դեկտեմբերին Իսրայելի պաշտպանության բանակը Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի անկման ֆոնին զորքեր էր տեղակայել Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների մոտ գտնվող բուֆերային գոտում, իսկ ավելի ուշ դուրս մղվել դրա սահմաններից։ Ավելի ուշ Իսրայելը պահանջել էր ապառազմականացնել Սիրիայի հարավային շրջանները։
2025 թվականի ապրիլին Իսրայելի կառավարությունը հաստատել էր Սիրիայի արևմուտքում ալավիների վրա մի շարք հարձակումներից հետո սիրիացի դրուզներին պաշտպանելու իր խոստումը։ Ապրիլի վերջին իսրայելցի զինվորականները հարվածներ էին հասցրել Սիրիայի կառավարական ուժերին Դամասկոսի շրջանում դրուզների և սուննիների միջև բախումների սկսվելուց հետո: