Ռուսաստանի դատական կատարողների դաշնային ծառայությունը (ФССП) հարկադիր կատարողական վարույթ է հարուցել ադրբեջանցի գործարար Արաս (Արազ) Աղալարովի նկատմամբ։ Այս մասին, «Վեդոմոստի»-ի հաղորդմամբ, վկայում են ֆիզիկական անձանց պարտքերի ռեեստրում հրապարակված տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ վարույթն սկսվել էր հունիսի 26-ին, մինչդեռ Մոսկվայի Պրեսնենսկի շրջանային դատարանը համապատասխան կատարողական թերթիկն արդեն իսկ տրամադրել էր մայիսի 7-ին։ Մանրամասներ, թե որն է վարույթի հարուցման պատճառը, այս պահին հայտնի չեն:
Աղալարովը Crocus Group ընկերությունների խմբի սեփականատերն է։ 2020 թվականին 1,7 միլիարդ դոլար կարողությամբ նա զբաղեցրել էր 55-րդ տեղը Forbes-ի «Ռուսաստանի 200 ամենահարուստ բիզնեսմեններ» ցանկում։