Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկն առանց սուբսիդիաների հնարավոր է՝ ստիպված լիներ փակել իր գործը և վերադառնալ Հարավային Աֆրիկա, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում արված գրառման մեջ:
«Մասկը շատ վաղուց գիտեր, որ կտրականապես դեմ եմ էլեկտրական մեքենաների պարտադիր կիրառմանը։ Էլեկտրամեքենաներն իրենց տեղն ունեն, բայց ոչ ոք չպետք է ստիպված լինի ունենալ դրանցից»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:
Նրա խոսքով՝ Մասկը, հավանաբար, պատմության մեջ ամենաշատ սուբսիդիա ստացած մարդն է։ Նման կերպ Թրամփն արձագանքել է միլիարդատիրոջ՝ ծախսերի և հարկերի մասին օրինագծի քննադատությանը:
Մասկը հայտարարել էր, որ եթե «խելահեղ ծախսային օրինագիծն (հարկերի ու ծախսերի մասին- AT) ընդունվի, հաջորդ օրը կստեղծվի «Ամերիկա» կուսակցությունը»: