ԱՄՆ-ը հանել է Հունգարիայում «Պակշ-2» ատոմակայանի կառուցման հետ կապված պատժամիջոցները, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարթոն:
«Բարեբախտաբար, հունվարից Սպիտակ տանն է գտնվում ԱՄՆ մի նախագահ (Դոնալդ Թրամփ-խմբ), որը Հունգարիային վերաբերվում է որպես ընկերոջ։ Այդ պատճառով ԱՄՆ կառավարությունը հանել է «Պակշ-2» ատոմակայանի ներդրումների հետ կապված պատժամիջոցները։ Ատոմակայանի համար անհրաժեշտ խոշոր սարքավորումների արտադրությունը շարունակվում է Ռուսաստանում և Ֆրանսիայում, շինարարությունն այժմ կարող է նոր թափ ստանալ»,- նրա խոսքը մեջբերել է MTI գործակալությունը։
Դիվանագետը հավելել է, որ 2024-ի նոյեմբերին ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ներդրված սահմանափակումները նախագծի իրականացումը գրեթե անհնար էին դարձրել: Սիյարտոյի խոսքով՝ նախագծի իրականացման դեպքում Հունգարիան կկարողանա ինքնուրույն արտադրել էլեկտրաէներգիայի մեծ մասը, բայց եթե նախագիծը չշարունակվեր, երկարաժամկետ հեռանկարում խոցելի կդարձներ երկրի էներգամատակարարումը:
Կիևն ու Մոսկվան մայիսի 16-ին կրկին Ստամբուլում ուղիղ բանակցություններ էին անցկացրել և պայմանավորվել գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։