Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները շուտով կհայտնվեն Թեհրանի երկնքում և հարվածներ կհասցնեն Իրանի «ռեժիմի յուրաքանչյուր թիրախի», տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, փոխանցում է The Jerusalem Post-ը։
«Մոտ ժամանակներս դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Թեհրանի երկնքում։ Մենք հարվածներ կհասցնենք այաթոլլաների ռեժիմի յուրաքանչյուր օբյեկտի և յուրաքանչյուր թիրախի», – ասել է նա:
Իրանը հունիսի 13-ին բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարվածներ էր հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Թել Ավիվի՝ ավելի քան 200 կործանիչի կիրառմամբ հունիսի 13-ի գիշերվա հարձակման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորականներ են զոհվել: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։
Հունիսի 14-ին Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը հայտնել էր, որ Հայաստանի հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա։
Կարդացեք նաև՝