Մերձավոր Արևելքում «կարող է ինչ-որ բան տեղի ունենալ», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով Իրանի և Իսրայելի նոր հավանական բախման մասին հարցին:
«Նրանք (իսրայելացիները) ինձ կոնկրետ ոչինչ չեն ասել, բայց հասկացրել են, որ հնարավոր է լայնածավալ հակամարտություն։ Մենք այնտեղ շատ ամերիկացի զինվորականներ ունենք, և ես պարտավոր էի նրանց զգուշացնել տարհանման մասին, քանի որ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Ես չէի ցանկանա լինել մեկը, ով ոչ մի նախազգուշացում չտվեց, իսկ հետո սկսվեց հրթիռակոծությունը։ Ես պարտավոր էի դա անել»,- հայտարարել Է Թրամփը։
Հունիսի 11-ին ԱՄՆ-ն որոշել էր մասնակի տարհանել Բաղդադում իր դեսպանատունը և թույլատրել Մերձավոր Արևելքում ամերիկացի զինծառայողների ընտանիքի անդամներին լքել տարածաշրջանը` անվտանգության սպասռնալիքների պատճառով։