Հնդկաստանի Ադմադաբադ քաղաքում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 317-ի, հայտնում է The New Indian Express-ը։
Նշվում է, որ զոհերի թվում է 242 ուղևոր, ինչպես նաև ցամաքում գտնվող մարդիկ: Կործանված ինքնաթիռի ուղևորներից մեկը ողջ է մնացել։
Հնդկաստանի ՆԳՆ ղեկավար Ամիտ Շահը հայտարարել է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ճշգրիտ թիվը կհայտարարվի ԴՆԹ-ի համապատասխան փորձաքննությունների անցկացումից հետո:
Air India ավիաընկերությանը պատկանող Boeing 787-8 Dreamliner-ը թռչում էր դեպի Լոնդոն և վթարի էր ենթարկվել Ահմադաբադի միջազգային օդանավակայանից թռիչք իրականացնելուց մի քանի րոպե անց: Նախնական տեղեկություններով՝ վթարված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ չկան։