Հարավային Աֆրիկայի Արևելյան Կեպ նահանգում հորդառատ անձրևների ու ձյան հետևանքով զոհվել է առնվազն 49 մարդ, այդ թվում՝ մի քանի դպրոցական, հայտնում է BBC-ն:
«Զոհերի թիվը ժամ առ ժամ աճում է։ Տեղում իրավիճակը չափազանց ծանր է»,- հայտարարել է նահանգի ղեկավար Օսկար Մաբույանեն։
Հարյուրավոր բնակիչներ տեղահանվել են, շատերը գիշերն անցկացրել են ժամանակավոր ապաստարաններում։
Պաշտոնյաների խոսքով՝ Արևելյան Կեպ նահանգի երեք վարչական շրջաննում ջրհեղեղներից տուժել է 58 դպրոց։
Խիտ ձյան, հորդառատ անձրևների և ուժեղ քամիների հետևանքով ավելի քան 500 000 տուն մնացել է առանց էլեկտրականության: