Շվեդիայում ծնողներն ազատազրկման են դատապարտվել իրենց երեք երեխաների ատամների առողջությանը չհետևելու համար, հայտնում է Aftonbladetը։
Պարբերականի տվյալներով՝ ամեն ինչ սկսվել է ատամնաբույժի այցելելուց։ Բժիշկը երեխաների մոտ հայտնաբերել է ատամների հետ կապված խնդիրներ, հանել բորբոքվածները։
Վիրահատությունից հետո նա տեղեկությունը փոխանցել է համապատասխան մարմնին, և ոստիկանությունը հետաքրքրվել է գործով: Հետաքննության ընթացքում ծնողները հերքել են իրենց մեղքը կատարվածի մեջ, սակայն նրանց դատի են տվել։