Մոսկվայի հասարակական տրանսպորտում նախազգուշացումներ կտրվեն արտակարգ իրավիճակների, այդ թվում՝ ԱԹՍ-ների հարձակումների վերաբերյալ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Արտակարգ նախազգուշացումները կլինեն միայն այն հասարակական տրանսպորտային միջոցներում, որոնք հագեցած են էկրաններով։
Նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանի քաղաքացիները իրենց անձնական էջում շուտով կկարողանան հետևել մոտակա ապաստարանների հասցեներին։
Ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության համակարգը արդիականացման կարիք ունի՝ բնակչությանն արտաքին վտանգներից առավելագույնս պաշտպանելու նպատակով։ Նախարարի խոսքով՝ գերատեսչությունը մտադիր է շարունակել պաշտպանական կառույցների, ապաստարանների տեխնիկական հագեցման գործընթացը, վերականգնել և կարգի բերել բնակելի շենքերի և կառույցների նկուղները։