Երկու իսրայելցի թքել է Երուսաղեմի հայկական եկեղեցու մուտքի ուղղությամբ, հայտնել է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Գեղամ Բալյանը։
Նրա խոսքով՝ սկզբում իսրայելցի պատանին թքել է հայկական եկեղեցու մուտքի մոտ։ Երբ Բալյանը փորձել է նրան կարգի հրավիրել, մեկ այլ իսրայելցի՝ մեքենայից գլուխը հանել և նույնպես թքել է։ Դեպքի վայր ժամանած հայերը ոստիկանություն են կանչել և բացատրել իրավիճակը։
«Ոստիկանական բաժանմունքը գտնվում է հայկական կանանց վանքից ընդամենը մեկ րոպե հեռավորության վրա։ Նրանք ժամանել են 25 րոպե անց, երբ հարձակվողներն արդեն փախել էին դեպքի վայրից»,- մանրամասնել է Բալյանը։