ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնել են թուրքական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ նրանք քննարկել են Ստամբուլում կայացած Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունների արդյունքները, ինչպես նաև իրադարձությունները Սիրայում և Գազայի շուրջ:
Հունիսի 2-ին Ստամբուլում կայացել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել էր ավելի քան մեկ ժամ։ Կողմերը փոխանակվել էին կարգավորման վերաբերյալ փաստաթղթերով և պայմանավորվել գերիների փոխանակման հարցում: