Առնվազն 27 պաղեստինցի է զոհվել Իսրայելի զինվորների կրակից Գազայի հատվածի հարավում՝ սննդի բաշխման կետում։ Տասնյակ մարդիկ էլ վիրավորվել են, հայտնել է Reuters-ը:
Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ կրակ են բացել այն մարդկանց ուղղությամբ, ովքեր շեղվել են Ռաֆահում գտնվող բաշխման կենտրոնի սահմանված երթուղիներից։ Ռաֆահում գտնվող լրագրող Մոհամմադ Գարիիբիի խոսքով՝ երբ հազարավոր մարդիկ հավաքվել էին հումանիտար օգնության համար, տանկերն սկսել են կրակել ամբոխի վրա։
ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ ստեղծված Գազայի օգնության հիմնադրամը գործում է մայիսի 26-ից՝ բացելով առաջին սննդի բաշխման կետերը։
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։