Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությունը՝ ուղղված Ուկրաինայի հակամարտության կարգավորման նպատակով առաջնորդների հանդիպման կազմակերպմանը, նախատեսում է ավանդական «հեռախոսային դիվանագիտության» կիրառում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապ հաստատելու միջոցով։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։
Թուրք առաջնորդը երկուշաբթի հայտարարել էր, որ հույս ունի, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՌԴ նախագահը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կհանդիպեն Թուրքիայում։ Նրա խոսքով՝ Թուրքիան համապատասխան քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ։
Հունիսի 2-ին Ստամբուլում կայացել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել էր ավելի քան մեկ ժամ։ Կողմերը փոխանակվել էին կարգավորման վերաբերյալ փաստաթղթերով և պայմանավորվել գերիների փոխանակման հարցում: