ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հետ կապված իրավիճակը պարզ կդառնա երկու շաբաթվա ընթացքում, հայտնել է РБК-ն:
Թրամփի խոսքով՝ այս ժամանակը նրան անհրաժեշտ է պարզելու համար, թե արդյոք Ռուսաստանն իսկապես ցանկանո՞ւմ է կարգավորել հակամարտությունը:
«Ես ձեզ կտեղեկացնեմ մոտ երկու շաբաթից, երկու շաբաթվա ընթացքում: Մենք շատ շուտով կպարզենք դա»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ: