Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրորվը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային ներկայացնել Ռուսաստանի հուշագիրը ճգնաժամի արմատական պատճառների հաղթահարման բոլոր կողմերի վերաբերյալ, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Ռուսական կողմը, ինչպես պայմանավորված էր, մշակել է համապատասխան հուշագիր, որը ներկայացնում է մեր դիրքորոշումը ճգնաժամի արմատական պատճառների հուսալի հաղթահարման բոլոր կողմերի վերաբերյալ: Վլադիմիր Մեդինսկու գլխավորած մեր պատվիրակությունը պատրաստ է այս հուշագիրը ներկայացնել ուկրաինական պատվիրակությանը և տրամադրել անհրաժեշտ բացատրություններ հաջորդ երկուշաբթի՝ Ստամբուլում վերսկսվող ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում»,- նշել է Լավրովը:
Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում մայիսի 16-ին ուղիղ բանակցություններ էին անցկացրել և պայմանավորվել գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։