Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում գտնվող «Արմենիա մարկետ» շուկայում հրդեհ է բռնկվել, հայտնել է Shot տելեգրամյան ալիքը։
«ՌԻԱ Նովոստին» մանրամասնել է, որ այրվում է շինարարական շուկա, հրդեհը բռնկվել է շուրջ 2,1 հազար քառակուսի մետր տարածքում։
«Վտանգավոր գոտուց ինքնուրույն տարհանվել է 10 մարդ, տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել»,- կայքին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
ՌԴ ԱԻՆ-ից հավելել են, որ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 60 մարդ և 18 միավոր տեխնիկա։