Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Գերատեսչությունը մանրամասնել է, որ մայիսի 25-27-ը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով աշխատանքային այցով կլինի Մոսկվայում՝ «երկկողմ և միջազգային հարցերի լայն շրջանակի շուրջ բանակցություններին մասնակցելու համար»։
Երկու երկրների նախարարների քննարկվելիք թեմաների թվում են Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, տարածաշրջանի «հետկոնֆլիկտային վերականգնումը»։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ դրան կարելի է հասնել տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի շրջանակներում համատեղ ջանքերի շնորհիվ։
Մայիսի 22-23-ը Լավրովը Հայաստանում էր։ Նա Երևանում հայտարարել էր, որ նախապատրաստվում է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում երկրների ներկայացուցիչների երրորդ հանդիպումը։