Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ Ալ Շարաայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հարևան երկրի տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սիրիայի ղեկավարի այցը Թուրքիա չի հայտարարվել։ Հաղորդվում է, որ Էրդողանը գոհունակություն է հայտնել, որ Աշ-Շարաան առաջին այցն է կատարել Թուրքիա՝ Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին ԱՄՆ-ի որոշումից հետո:
Մայիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էր Ռիադում բանակցություններ էր վարել Սիրիայի նախագահի հետ, ինչը 25 տարվա ընթացքում երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն էր: Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ իր երկիրը ձեռնամուխ կլինի պատժամիջոցների վերացմանը, որոնք տասնամյակներ շարունակ կիրառվել են Դամասկոսի նկատմամբ Հաֆեզ Ասադի և նրա որդու՝ Բաշար Ասադի կառավարման տարիներին: