ՌԴ զինված ուժերն աշխատանքներ են տանում Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով բուֆերային գոտի ստեղծելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Որոշում է կայացվել սահմանի երկայնքով անվտանգության անհրաժեշտ բուֆերային գոտի ստեղծելու մասին։ Մեր զինված ուժերն այժմ լուծում են այդ խնդիրը, ակտիվորեն ճնշվում են հակառակորդի կրակակետերը, աշխատանքն ընթանում է»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Մոսկվան Կիևից ստացել է գերիների ցուցակը՝ «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով փոխանակվելու համար:
Նման փոխանակման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների կողմից Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ:
Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում մայիսի 16-ին ուղիղ բանակցություններ էին անցկացրել և պայմանավորվել գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։