Հռոմի պապ Լեո XIV-ը հորդորել է «արժանապատիվ մարդասիրական օգնություն» հասցնել Գազա և դադարեցնել ռազմական գործողությունները, հաղորդում է Վատիկանի մամուլի ծառայությունը:
«Կոչ անում թույլ տալ Գազա մուտք գործել արժանապատիվ մարդասիրական օգնությանը և դադարեցնել ռազմական գործողությունները, որոնց գինը վճարում են երեխաները, տարեցները և հիվանդները»,- Սուրբ Պետրոսի հրապարակում ասել է նորընտիր պապը:
Նա հիշեցրել է, որ «Գազայի գոտում իրավիճակն ավելի ու ավելի մտահոգիչ և ցավոտ է դառնում», քանի որ շաբաթներ շարունակ Իսրայելն արգելել է մարդասիրական օգնության մուտքը:
Մայիսի 18-ին Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել էր Գազայի հատվածի հյուսիսային և հարավային շրջաններում լայնածավալ ցամաքային գործողություն սկսելու մասին: Բացի դրանից, Իսրայելը 2025 թվականի մարտից արգելափակում է հումանիտար օգնության մատակարարումները տվյալ շրջան: Մայիսի 20-ին Իսրայելը 11 շաբաթ տևած շրջափակումից հետո թույլ էր տվել մարդասիրական օգնություն տեղափոխող ՄԱԿ-ի հինգ բեռնատարի մուտքը Գազայի հատված։