ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ուկրաինայի հետ հրադադար ներառող հուշագրի շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ ՌԴ նախագահի՝ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցը տևել է ավելի քան 2 ժամ։ Նա հավելել է, որ Թրամփի հետ զրույցը շատ բովանդակալից և օգտակար էր։
Այսօր Երևանի ժամանակով ժամը 18:00-ից Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել։ Ըստ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ զրույցի հիմնական համատեքստն Ստամբուլում Ուկրաինայի հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքների վերլուծությունն էր։
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ խոսել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։