ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ուկրաինական «Ռադա» հեռուստաալիքին։
Զրույցի մանրամասները չեն հաղորդվում: Զելենսկին և Թրամփը պայմանավորվել են ևս մեկ հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ նախագահի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցից հետո:
Այսօր Երևանի ժամանակով ժամը 18:00-ից Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունենում։ Ըստ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ զրույցի հիմնական համատեքստն Ստամբուլում Ուկրաինայի հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքների վերլուծությունն է։