Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները կարող են Ստամբուլում բանակցություններ վարել մայիսի 16-ին, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իր աղբյուրին:
«Այսօր, ամենայն հավանականությամբ, բանակցություններ չեն լինի, հնարավոր է վաղը», – գործակալությունը մեջբերում է աղբյուրի ոսքերը:
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնել է, որ մայիսի 15-ին կողմերի միջև բանակցություններ տեղի չեն ունենա «լոգիստիկայի պատճառով»:
Մայիսի 11-ին Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Ավելի ուշ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է հանդիպել։ ՌԴ նախագահը մայիսի 14-ի երեկոյան հաստատել էր Ստամբուլ մեկնող ռուսական պատվիրակության կազմը, ինքը, սակայն, Ստամբուլ չի մեկնի։
Մայիսի 15-ին բանակցություններին ընդառաջ Անկարայում մեկնարկել էր Էրդողանի և Զելենսկու հանդիպումը։ Էրդողանի և Զելենսկու հանդիպումը տևել էր մոտ երեք ժամ։