Մոսկվայի դատարանը հեռակա ձերբակալել է ադրբեջանցի բլոգեր Հուսեյն Հասանովին՝ փողերի լվացման գործով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Հասանովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նրան հեռակա մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասով (հանցավոր եկամուտների օրինականացում): Ներկայումս կալանքի որոշումը բողոքարկվել է։
Բացի դրանից, բլոգերի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։