Սաուդյան Արաբիայում այցով գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Էր Ռիադում հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային, հայտնում է AP-ն:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նրանց առցանց տարբերակով միացել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թրամփը ալ-Շարաային հորդորել է միանալ Իսրայելի հետ Աբրահամյան համաձայնագրերին:
Այս հանդիպմանը նախորդել էր Վաշինգտոնի կողմից Դամասկոսի հանդեպ պատճամիջոցների չեղարկման որոշումը:
Հունվարին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չեղարկել էր Սիրիայի հետ ֆինանսական գործարքներ կնքելու պատժամիջոցները։ Թույլտվությունը կապված էր երկրում նոր իշխանությունների հաստատման հետ և վերաբերում էր արաբական հանրապետությունում 2024 թվականի դեկտեմբերի 8-ից հետո կատարված ու նախատեսվող գործարքներին։