Սիքստինյան կապելլայից կրկին սև ծուխ է դուրս եկել, կոնկլավի երկրորդ քվեարկության ժամանակ ևս Հռոմի պապ չի ընտրվել, հայտնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր 16։30-ից կոնկլավի աշխատանքները կշարունակվեն։ Քվեարկությանը մասնակցում է 133 կարդինալ։
Մայիսի 7-ին Վատիկանի Սիքստինյան մատուռի մեջ կայացած պապի ընտրության քվեարկությունն անարդյունք էր։
Ֆրանցիսկոս պապը մահացել էր ապրիլի 21-ին՝ 88 տարեկան հասակում։ Ապրիլի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր էր հղել նրա մահվան կապակցությամբ։ Ապրիլի 26-ին պապի հուղարկավորությանը մասնակցել էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։