ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի հարցում ոչ մի կողմ այդքան կարևոր դեր չի խաղացել, որքան Միացյալ Նահանգները, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Չկար մի գործոն, որն ավելի կարևոր լիներ, քան մենք։ Մենք հաղթել ենք պատերազմում։ Մենք հաղթեցինք ուրիշների օգնությամբ»,- ասել է Թրամփը:
Խոսելով այդ պատերազմում տարած հաղթանակի մեջ ԽՍՀՄ ներդրման մասին՝ Թրամփը նշել է, որ «նրանք միլիոնավոր մարդիկ են կորցրել և կարևոր դեր են խաղացել»։