Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 5-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել Թուրքիա, սոցիալական ցանցում տեղեկացրել է Թրամփը:
«Էրդողանը հրավիրել է ինձ Թուրքիա, և նա էլ կգա Վաշինգտոն», -գրել է Միացյալ Նահանգների նախագահը:
Ըստ նրա՝ իր թուրք պաշտոնակցի հետ զրույցը «շատ լավն ու արդյունավետ էր»:
Թուրքկան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էրդողանն ու Թրամփը քննարկել են երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում, Գազայում, ինչպես նաև ուկրաինական պատերազմը:
Իսրայելական անօդաչուները ապրիլի 30-ին հարվածներ էին հասցրել սիրիական Սահնայում կառավարական անվտանգության ուժերին, ինչի հետևանքով զոհվել է նրանց աշխատակիցներից մեկը: Իսկ ապրիլի 29-ին տեղի ունեցած մարտերի հետևանքով զոհվել էր 13 մարդ: Գազայում ևս իրավիճակը չի բարելավվում. Իսրայելի ռազմական գործողությունները շարունակվում են: