Եմենում գործող հուսիթները հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն իսրայելական օդանավակայաններին՝ միջազգային ավիաընկերություններին նախազգուշացնելով չեղարկել թռիչքներն Իսրայել, հայտնում է Reuters-ը։
Ըստ կայքի՝ հուսիթների զինված ուժերը հայտնել են, որ նպատակ ունեն կազմակերպել «համապարփակ օդային շրջափակում»։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է պատասխան հարվածներ հասցնել։ Միևնույն ժամանակ, Իսրայելի կառավարությունը հաստատել է Գազայում ռազմական գործողությունների ընդլայնման ծրագիրը։
Մայիսի 4-ին Եմենի հուսիթները հարվածել էին Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին, որի կայանատեղիում մեկ մարդ վիրավորվել էր: Հարձակման պատճառով օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել էին թռիչքներն ու վայրէջքները։
Մարտի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել էր հետևանքներով՝ Եմենի շիական «Անսար Ալլահ» շարժման հուսիթների կողմից նոր հարձակումների դեպքում։