ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հնարավոր իրավահաջորդների թվում նշել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, հայտնել է NBC News-ը։
«Դեռ վաղ է ասել, բայց ես Ջեյ Դին հիանալի աշխատանք է կատարում»,- ասել է Թրամփը և հավելել, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ևս «հիանալի է»։
Միաժամանակ, Թրամփը նշել է, որ Հանրապետական կուսակցությունը «լի է լավ մարդկանցով», ովքեր կարող են դառնալ առաջնորդներ՝ ձգտելով բարձրագույն պետական պաշտոնի։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր չէ երրորդ անգամ վերընտրվել բարձրագույն պետական պաշտոնում, և 2028 թվականին էստաֆետը կհանձնի «ուրիշին, իդեալական դեպքում՝ մեծ հանրապետականի»։