Թուրքական «Վաթան» (Հայրենիք) կուսակցությունը երկրի կառավարությանը կոչ է արել փակել հանրապետության երկինքը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ինքնաթիռի թռիչքի համար, որը նախատեսում է առաջիկա շաբաթ այցելել Ադրբեջան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օնչու Կեցելին հերքել է լուրերն այն մասին, որ Նեթանյահուի ինքնաթիռին Թուրքիայի օդային տարածքով թռչելու թույլտվություն է տրվել:
Նա ընդգծել է, որ Իսրայելից որևէ հաղորդագրություն կամ պաշտոնական հարցում չի ստացվել օդային տարածք մուտք գործելու վերաբերյալ:
Նեթանյահուն Բաքու կժամանի մայիսի 8-ին։ Նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, կառավարության պաշտոնյաների և հրեական համայնքի առաջնորդների հետ։